Հովհաննես Թումանյանն այն գրողներից է, որ մեզ հետ է մանկությունից: Դեռ նախադպրոցական տարիներից մենք գիտենք նրա անունն ու ստեղծագործությունները:
Թումանյանին ճանաչելու գործում շատ կարևոր դեր կարող է խաղալ նրա տուն-թանգարանը. Դա այն վայրն է, ուր հայը կարող է շփվել նրա հետ, զգալ նրա էներգիան:
Այս հնարավորությունը ստեղծվեց 1949 թվականին, երբ Կենտկոմի քարտուղար Գրիգոր Հարությունովի ղեկավարությամբ որոշում ընդունվեց Երևանում կառուցել գրողի թանգարանը:
1953 թվականի ապրիլին բացվեց թանգարանը, որում պահվում է մոտ 1800 ցուցանմուշ:
Թանգարանի երկրորդ հարկում կա 6 սրահ, որոնցում վերարտադրված է Թումանյանի Թիֆլիսի վերջին բնակարանը:
Թանգարանի կարևոր արժեքներից է գրողի գրադարանը՝ մոտ 8000 գրքով: Թանգարանի յուրահատկություններից են 54 աստիճանները, որոնք խորհրդանշում են նրա կյանքի տարիները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







