Նախ խոսենք այն մասին, թե ինչ ծագումնաբանություն ունի հալվան։
Պատմությունից հայտնի է, որ հալվան ստեղծվել է պարսկական շահերի խոհարարների կողմից․ և իհարկե չի կարելի ժխտել այս փաստը, քանի որ անգամ §հալվա¦ բառի ծագումնաբանությունը հուշում է նրա արմատների մասին՝ հալվա բառը արաբերենից նշանակում է քաղցր:
Սակայն, միևնույն ժամանակ, չի կարելի ժխտել, որ այս քաղցրավենիքը մեծ տարածում ունի ողջ Արևելյան աշխարհում՝ Հնդկաստանում, Ասորեստանում և Արաբական երկրներում:
Այս երկրներից յուրաքանչյուրում քաղցրավենիքը ստացել է իր յուրօրինակ հավելումը և բնույթը։Օրինակ,՝ Հնդկական հալվան պատրաստվում է գազարով և դդումով:
Իսկ Թուրքիայում այն պատրաստվում է մեղրով և մատուցվում է գնդիկների տեսքով:
Եվ այսպիսով անցնենք գործի
Մեզ անհրաժեշտ է․
1․ 2 բաժակ կեղևազրկված արևածաղկի սերմ,
2․ 1,5 ալյուր,
3․ 1 բաժակ շաքարավազ,
4․ 0,5 բաժակ ջուր,
5․ 150 մլ արևածաղկի ձեթ։
Պատրաստման եղանակը
Անհրաժեշտ է արևածաղկի սերմերը բովել և անցկացնել մսաղացով: Այնուհետև բովել ալյուրը, մինչ այն ձեռք կբերի բաց ոսկեգույն գունավորում։
Այս 2 բաղադրիչներն իրար խառնել:
Օշարակը պատրաստվում է ջրով և շաքարավազով՝ եփելով այն 10 րոպե: Այնուհետև ստացված օշարակին ավելացնում ենք արևածաղկի սերմի և ալյուրի խառնուրդը ու հարում այն հարիչով:
Օշարակի զանգվածին ավելացնում ենք բուսական յուղը, ինչից այն անմիջապես քարանում է և վերածվում է սառնաշաքարի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







