Բազմադարյա պատմություն ունեցող մեր երկիրն ունի հարուստ խոհանոց, որը պահպանել է իր ավանդույթները և հասել մինչև մեզ։
Պատմական Հայաստանի արևմտյան նահանգները բացառություն չեն և բացի հարուստ պատմություն ունենալուց, հիանալի խոհարարական բաղադրատոմսեր են տվել աշխարհին։ Այդ բացադրատոմսերը ոչ միայն համեղ են, այլև ունեն անչափ հետաքրքիր բաղադրություն։ Ձեզ ենք ներկայացնում Արևմտյան Հայաստանի Վան-Վասպուրական նահանգներում մեծ տարածում ունեցող ուտեստներից մեկը՝ Քելեկյոշը:
Այս ճաշատեսակը պատրաստվում էր գարնանամուտը նշելու տոնի ժամանակ՝ մեծ կաթսայի մեջ։ Պատրաստման գործըթացն ուղեկցվում էր տոնախմբություններով։ Չորթանի մեջ լցվում էր խաշած ոսպ, չոր լավաշ, սոխառած, որին հավելում էին դաղձ, ուրց և անանուխ։ Կարելի է ավելացնել նաև միս։
Ահա ձեզ հետաքրքիր և հայկական ծագում ունեցող բաղադրատոմս։ Բարի ախորժակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







