Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:26

Մտքի ու զգացմունքի երգիչը. Սիլվա Կապուտիկյան

Մտքի ու զգացմունքի երգիչը. Սիլվա Կապուտիկյան

Սիլվա Կապուտիկյանը 20-րդ դարի հայ գրականության ամենահետաքրքիր դեմքերից է: Նրա պոեզիայում միաձուլված են հույզը, ապրումն ու միտքը:Նրա ստեղծագործություններում շատ յուրահատուկ կերպով միաձուլված են անձնականն ու համամարդկայինը:
Նա իր պոեզիայում տվել է բազմաթիվ հարցերի պատասխաններ. ի՞նչ ապրումներ է ունենում կինը, ինչ սպասումներ, ինչպես է հաղթահարում ցավը, դժվարությունները, որոնք են այն հոգեբանական գործոնները, որոնք տարբերում են կնոջ աշխարհը:
Սիլվա Կապուտտիկյանի մասին ոչինչ այնքան խոսուն չէ, որքան նրա գործերը: Ձեզ ենք ներկայացնում մեծ բանաստեղծուհու ստեղծագործական ժառանգությունից մի քանի դրվագներ.
ԿԱՐՈՏԻ ՊԱՀԻՆ
Արի՛, արի՛, արի՛,
Թեկուզ վերջի՜ն անգամ,
Թեկուզ քայլով դժկամ,
Միայն արի՛, արի՜։
Թեկուզ անսե՛ր, անսի՛րտ,
Թեկուզ հեգնող ու խիստ,
Թեկուզ խայթող ու բիրտ,
Միայն արի՛, արի՜։
Թեկուզ բերես դու ինձ
Մի նո՜ր դավի կսկիծ,
Թեկուզ ուրի՛շ գրկից,
Միայն արի՛, արի՜…

ԴԱՐՁՅԱԼ ԺՈՂՈՎՐԴԻՍ
Ելնեմ, գնամ հեռո՜ւ, հեռո՜ւ,
Հեռվից նայեմ ու կարոտեմ,
Հեռու հեռվում ինքս նորից
Քեզ արարեմ ու կարոտեմ:
Շեն ու շքեղ աշխարհներում
Դեմս ելնես՝ խեղճ ու մաքուր,
Ետ գամ խոնարհ ու ծունկի՜ գամ
Ժայռերիդ դեմ ու կարոտեմ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+