Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:53

EXCLUSIVE հարցազրույց «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ներկայցուցիչ Արտյոմ Հակոբյանի (Տյոմի) հետ

EXCLUSIVE հարցազրույց «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ներկայցուցիչ Արտյոմ Հակոբյանի (Տյոմի) հետ

«Նոր Ալիք» մրցույթի 2019 թվականի հայաստանյան մասնակիցն է Տյոմը։ Armenia Today-ը զրուցել է «Նոր Ալիք 2019»-ի հայաստանյան պատվիրակի հետ:
Տյոմը նախ կիսվեց իր տպավորություններով.
«Տպավորություններս հիանալի են։ Այդ բեմում ելույթ ունենալն իրականում անբացատրելի զգացողություն է և միաժամանակ պատասխանատու։ Երեկ ես շատ հաջող ելույթ եմ ունեցել, շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մեզ հետ աշխատեցին։ Հատուկ շնորհակալություն մեր գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռևզինին»:
Տյոմը մեզ պատմեց նաև կուլիսային հանդիպումների ու երկրպագուների հրաշալի արձագանքի մասին. «Հանդիսատեսի արձագանքն աննկարագրելի էր, երբ համերգն ավարտվեց և մենք դուրս եկանք, ինձ հետ մի ամբողջ մարդկանց բազմություն էր ցանկանում նկարվել: Ես զգացի, որ արժանացել եմ հանդիսատեսի համակրանքին, ինչը շատ կարևոր է»:

Նշենք,որ այս տարի մրցույթի ձևաչափում ևս փոփոխություններ են եղել, սակայն, մեր մասնակցի խոսքով՝ ձևաչափային փոփոխությունն իրականում բավականին հետաքրքիր է, քանի որ այս տարի մասնակիցները մրցութային առաջինը օրը պետք է ներկայացնեն մեկ երգ Ալլա Պուգաչովայի երգացանկից, իսկ հաջորդ օրերին երգ, որը գրվել է հատուկ տվյալ մասնակցի համար։
Նշենք, որ մեր մասնակիցը մրցութային 2-րդ օրը՝ օգոստոսի 27-ին, կներկայացնի Գոռ Սուջյանի ու Աննա Հարությունյանի երգը: Երգը կոչվում է Let me feel you։
Armenia Today-ը նաև հետաքրքրվել է, թե երգիչը ֆինանսական աջակցություն ստացել է մրցույթին մասնակցելու համար. հայաստանյան մասնակիցը մեկնաբանում է․
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, առհասարակ պետությունից որևէ ֆինանսական աջակցություն չեմ ստացել, միայն երգերի գործիքավորման և ստեղծման համար ֆինանասավորել է ինձ Vivaro ընկերությունը, որից շատ շնորհակալ եմ, որովհետև, եթե չֆինանասավորեր, գուցե ես չկարողանայի մասնակցել մրցույթին, որովհետև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվեց ֆինանսավորել ինձ»:

Զրույցի վերջում մեր մասնակիցն ասաց, որ շատ նոր ծրագրեր կան մրցույթից հետո: Մրցույթն իրեն շատ բան է տվել և առաջին հերթին լավ ընկերներ.«Այստեղ ես ունեմ ընկերներ, ովքեր աստղեր են և հույս ունեմ, որ մեր ընկերությունը կշարունակվի։ Նրանց շարքերում կան ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր իրենց խորհուրդներով օգնում են մեզ։»
Մենք մեր մասնակցին հաջողություն ենք մաղթում մրցույթի հետագա փուլերում և խոստանում ներկայացնել մրցույթի ընթացքը:
Հիշեցնենք, որ մրցույթն առաջին անգամ անցկացվել է Յուրմալայում՝ 2002 թվականին: Մրցույթի ստեղծման գաղափարի հեղինակներն են Իգոր Կրուտոյը և Ռայմոնդ Պաուլսը:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2003 թվականին: Նախորդ տարի Հայաստանը ներկայացրել է Գևորգ Հարությունյանը: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են Էմմին,Ռազմիկ Ամյանը, Մհերը, Սուրեն Առուստամյանը, Մաշա Մնջոյանը, իսկ 2010 թվականին Սոնա Շահգելդյանը գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+