Հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը ծնվել է 1950թ. օգոստոսի 30-ին Բաքվում։1964թ. ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ Սահակյանցն ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան։ 1970թ.՝ սովորելուն զուգահեռ, նա սկսել է աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես նկարիչ-անիմատոր։
Սահակյանցի աշխատանքները մրցանակների են արժանացել Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև Կիևում, Երևանում, Մոսկվայում, Տալլինում անցկացված միջազգային և համամիութենական կինոփառատոներում։
Սահակյանցի ստեղծագործական գործունեության մեջ առանձին տեղ են զբաղեցնում մուլտֆիլմերը, որոնք նկարահանվել են Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների մոտիվներով։ Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունները շունչ ու կենդանություն են ստացել հենց նրանց միջոցով և սիրվել թե՛ մեծերի, թե՛ փոքրերի կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







