Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:26

Աշխարհը Սարոյանի աչքերով

Աշխարհը Սարոյանի աչքերով

Վիլյամ Սարոյանը XX դարի առաջին կեսի ամերիկյան ամենահեղինակավոր գրողներից է։ Վիլյամ Սարոյանը բացի տաղանդավոր գրող լինելուց, նաև մեծագույն մարդասեր էր։

Սարոյանը ծնվել է 1908 թվականին Ֆրեզնոյում։ Իր ծննդյան օրվա մասին գրողն ասում է․

«Պատահական թվեր, պատահական տեղ սակայն ես ծնվեցի և դա ուներ իր իմաստը»։

Վիլյամ Սարոյանը փոքրիկ ուրախություններ պարգևելու վարպետ է։ Նրա մեկ տողն անգամ կարող է ծիծաղ և բերկրանք պարգևել ընթերցողին։ Այս շնորհքը կյանքը տվել է Սարոյանին դեռևս մանկության տարիներից։ Հոր վաղաժամ մահը, քույրերի և եղբայրների հետ անցկացրած ժամանակը որբանոցում ստիպեցին Սարոյանին գնահատել կյանքի փոքրիկ ուրախությունները։

Առհասարակ, Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններում շատ կարելի է հանդիպել երեխաների կերպարների, ովքեր ձգտում են արդարության, ազատության և անչափ ազնիվ են։ Այս բոլոր արժեքները մանկուց եղել են Վիլյամ Սարոյանի աշխարհայացքում։ Գրողն ասում էր, որ երեխաներն այն մաքուր էակներն են, ովքեր կյանքը տեսնում են առանց խաղերի և խաբեության։ Արդեն 20 տարեկան պատանու անբաժանելի ընկերն էին թուղթը և գրիչը։

Իր առաջին ստեղծագորխություններում արդեն և հետո իր ինքնակենսագրական« Իմ անունը Արամ է» գրքում հեղինակն անդրադարձել է այնպիսի կարևոր թեմայի, ինչն է աղքատությունը։ Բայց անգամ այստեղ հեղինակը չի մոռանում «փոքրիկ ուրախություններ»-ը գնահատելու արվեստի մասին և ասում է․

«Պետք չէ միշտ դժգոհել, այսինքն, եթե դու ունես հաց և ջուր, դա արդեն ինչ-որ բան է»:

Շատ ճամփորդելով Վիլյամ Սարոյանը բացահայտում էր կյանքը և մարդուն։ Խոսելով սեփական հոգու համար ամենատաքուկ անկյունի մասին՝ Սարոյանը հաճախ անդրադառնում էր ընտանիքին, ասելով, որ մենք բոլորս միշտ վերադառնում ենք այնտեղ։

Իր գլխավոր նպատակը Սարոյանը համարում էր աշխարհն ավելի լավը դարձնելը։ Եվ գրողին հաջողվեց իրականացնել դա իր ստեղծագործություններով, որոնք բարության ու մարդասիրության կատարյալ օրինակներ են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+