Վենետիկի Կինոփառատոնի բացման օրը ուշադրության կենտրոնում էին դերասանուհիներ Կատրին Դենևը և Ժյուլիետ Բինոշը։
Նրանք կարմիր գորգին էին ի պատիվ Հիրոկաձու Կորեդայի «Ճշմարտություն» ֆիլմի։
Դերասանուհիների կապը չի սահմանափակվում միայն ֆիլմում նկարահանվելով։ Կադրից դուրս նրանք մտերիմ ընկերներ են։
Կինոփառատոնի ընթացքում այս տարի կարմիր գորգը զարդարեցին Քիթի Սպենսերը,Նիկոլաս Հոլտը, Էլզա Հոսկը և այլոք։
Վենետիկի կինոփառատոնը ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոն է, որն անցկացվում է Իտալիայում` Վենետիկում։
Առաջին անգամ անցկացվել է 1932 թվականի օգոստոսի 6-21-ի ընթացքում` որպես Կինեմատոգրաֆիական արվեստի միջազգային ցուցահանդես։ Կինոփառատոնի գլխավոր մրցանակը Ոսկե առյուծն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







