Սերդան Քորուջուն իր աշխատանքում մեծանուն գրողի կենսագրության հատվածում որոշակի անճշտություն է թույլ տալիս, որ կապված էր Վիլյամ Սարոյանի անվան հետ։
Այս անճշտությունը բավականին տարածված է, ըստ այդ անճշտության՝ Վիլյամ Սարոյանի անունը Արամ է, իսկ ազգանունը՝ Քարաօղլանյան։Հավանաբար, այս սխալը գալիս է նրանից, որ 1905 Սարոյանի ընտանիքի հետ միասին Բիթլիսից Կալիֆորնիա են տեղափոխվել նաև Սարոյանի քեռինների՝ Քարաօղլանյանների ընտանիքները։
Սերդան Քորուջուն իր աշխատանքում ուշադրություն է հրավիրել Թուրքիայում «Սարոյան» ազգանվան հետ կապված ևս մեկ անճշտություն։ Քորուջուն գրում է, որ « New York Times»-ում թերթում տարածվել էր մի նամակ, որտեղ պահանջվում էր ԽՍՀՄ-ին վերադարձնել Կարսն ու Արդահան։ Նամակի վերջում առկա էր ստորագրությունը՝ «Սարոյան» ազգանվամբ։
Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց ճշմարտությունը պարզվում է։ Թեմային անդրադարձել էր մեկ այլ թուրք լրագրող՝ Դողան Նադիի, ով նշում էր, որ այդ նամակի տակ ստորագրողը մեկ այլ Սարոյան էր, ով Կալիֆորնիայում առևտրով է զբաղվել։
Լրագրողը ասվածը հիմնավորում է նրանով, որ Վիլյամ Սարոյանը ուղղակի չէր կարող ստորագրել այդ նամակի տակ, քանի որ այդ նույն ժամանակ վթարի է ենթարկվել և հոսպիտալացվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







