Տիգրան Մանսուրյանը հայ երաժշտարվեստի կարկառուն ներկայացուցիչներից է: Նրա բարձր արվեստի ետևում թաքնված է համեստ, բարձր մարդկային արժանիքներվ օժտված բարձրաշխարհիկ անձ: Մանսուրյան արվեստագետի ու մարդու նկարագիրը ավելի լավ պատկերացնելու համար մենք հավաքել ենք նրա մտքերից մի քանիսը.
Ես շնորհակալ եմ դժվարությունների, ուրախությունների, կորուստների համար, բոլորն Աստծո տվածն է: Մարդը պետք է չարչարանք տեսնի:
Ինձ համար թանկ է ամբողջ Կոմիտասը, սրբություն է: Նա իր գործունեության ընթացքում տարբեր շերտերում է աշխատել: Նա այնտեղ է, որտեղ բանահյուսությունն է, հոգևոր երաժշտությունը, պարերը:
Իմ համոզմունքն է, որ ամեն մարդ աշխարհ գալիս իր բաժին հարցերն է ստանում։ Ոմանց համար ստեղծագործելը լոկ այդ հարցերին պատասխանելն է։ Ես իմ ստեղծագործությամբ աշխատում եմ հարցեր ավելացնել։ Արվեստը պետք է հարցեր ծնի, հարցեր առաջացնի:
Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում:
Սնվելու համար օգտակար է ամեն բան, ինչ աճում է այն հողում, որտեղ դու ծնվել ես:
Ես ինձ լեգենդ չեմ զգում։ Այդ բառերն իմ մասին չեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







