Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941-ի սեպտեմբերի 3-ին Բաշկիրի Ինքնավար Սովետական Սոցիալիստական հանրապետուաթյան մայրաքաղաք Ուֆայում՝ թատերական ռեժիսոր Դոնաթ Մեչիկի և դերասանուհու,հետագայում սրբագրիչ, Նորա Դովլաթովայի ընտանիքում:
Սերգեյ Դովլաթովն ապրել և աշխատել է Լենինգրադում և Էստոնիայում, բայց արդեն 1978-ին արտագաղթել է Նյու Յորք, որտեղ նա սկսել է ժողովրդականություն ձեռք բերել ինչպես ամերիկյան ընթերցող համայնքի, այնպես էլ Միության մեջ: Ի պատիվ գրողի ծննդյան, մենք հրապարակում ենք նրա կյանքի հիմնական սկզբունքերը.
Կնոջ հետ զրույցի ընթացքում կա մեկ ցավալի պահ: Դուք ներկայացնում եք փաստեր, փաստարկներ: Դուք դիմում եք տրամաբանության և ողջախոհության: Եվ հանկարծ հասկանում ես, որ քո ձայնը նողկանք է առաջացնում նրա մոտ:
Շատերը կարծում են, որ լսված լինելու համար պետք է խմբովի հանդես գալ։ Պարզ է, որ դա այդպես չէ։ Միայն մենավոր ձայներն ենք մենք լսում և միայն մենակատարներն են մեզ վստահություն ներշնչում:
Կանայք միայն տականքներին են սիրում, դա 2բոլորին է հայտնի։ Այնինչ՝ ամեն մեկին չի բախտ վիճակվում տականք լինել։
Աբսուրդի դեմ պայքարում հենց այդպես էլ պետք է վարվել՝ ռեակցիան պետք է նույնչափ աբսուրդային լինի, իսկ իդեալական դեպքում՝ լոկ լուռ ցնդել:
Միակ ազնիվ ճանապարհը սխալների, հիասթափությունների և հույսերի ուղին է:
Զարմանալի է, որ նույնիսկ լուցկին է լինում լավը և վատը։
Երբ մարդուն փորձում են հիմարեցնել, նրան միշտ պրոֆեսիոնալ են անվանում:
Կրակոցներ՝ Խոզնավարի ուղղությամբ, Հռոմի պապի մահը, հայ մարզիկների հաղթանակները․ շաբաթվա կարևոր լուրերն Armenia Today-ից
Հայաստանում և աշխարհում ապրիլի 21-25-ը տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ ▪️ Ապրիլի 20-ին ադրբեջանական զինուժը կրակել...