Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:05

ՀՀ նախագահի նստավայրում կցուցադրվեն Հռոմի Կապիտոլյան թանգարանի եզակի խճանկարները

ՀՀ նախագահի նստավայրում կցուցադրվեն Հռոմի Կապիտոլյան թանգարանի եզակի խճանկարները

Կապիտոլյան թանգարանի երկրորդ և երրորդ դարերի հին հռոմեական խճանկարների հավաքածուից մի քանի նմուշ, որոնք արտահայտում են Հռոմի վարպետների մանրակրկիտ ու գեղեցիկ աշխատանքը, սեպտեմբերի 5-ին ներկայացվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում:

«Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագիրը կրող ցուցահանդեսը ներառում է խճանկարների ամբողջական հավաքածու և այժմ ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Որպես գեղարվեստի բազմամյա սիրահար և նրբաճաշակ գնահատող՝ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է ստեղծել ևս մեկ բացառիկ հնարավորություն հաղորդակցվելու իտալական մշակույթին, խորասուզվելու այն հեռավոր ժամանակների մեջ, երբ Հին Հռոմն ու Մեծ Հայքն ունեին բազմազան և հարուստ կապեր և, ինչու չէ, ավելի սերտացնելու մեր երկու երկրների նորօրյա միջպետական հարաբերությունները»,-նշել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։

Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ։ ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել նախաձեռնության իրականացման գործում մեծ դերակատարություն ունեցած անձանց ու ընդգծել, որ պատիվ է համարում նպաստել մշակութային քաղաքականության զարգացմանը, որը վարում է ՀՀ կառավարությունը:

«Մենք կարևորություն ենք տալիս մշակույթին, որը լուրջ զենք է և մեծ նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Մշակույթը մեր ԴՆԹ-ն է»,- նշել է Վինչենցո դել Մոնակոն:

Անդրադառնալով ցուցանմուշներին` Իտալիայի դեսպանն ասաց, որ դրանք ընտրվել են` հաշվի առնելով խճանկարների մշակութային, պատմական արժեքը:

Ցուցահանդեսի համադրող Սաթենիկ Չուգազսյանի խոսքով` ցուցահանդեսը բացառիկ է: «Այս խճանկարները, գտնվել են 19-20-րդ դարերում և սկզբնական շրջանում չեն գնահատվել: Դրանց մի մասն է պահպանվել, մյուս մասը՝ ոչնչացվել է:

Ցուցանմուշներն անգամ հռոմեացիներին չեն ներկայացել, քանի որ վերականգնված չեն եղել: Ռեստավրացիայից հետո ցուցադրվել են Բուլղարիայում, այնուհետև Վինչենցո դել Մոնակոյի նախաձեռնությամբ բերվել են Հայաստան»,-պատմել է Սաթենիկ Չուգազսյանի:

Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Հայաստանի նախագահի նստավայրում ցուցադրվող երեք նմուշները հայտնաբերվել են Հռոմում՝ 19-20-րդ դարերի ընթացքում, երբ քաղաքը վերակառուցվում էր՝ դառնալով մայրաքաղաք:

Հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի հյուրերի համար կգործի մինչև սեպտեմբերի վերջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+