Սեպտեմբերի 5 –ին, Ալեքսանդր Թամանյանի անվան ազգային ճարտարապետության թանգարանում բացվել է Ռուբեն Ղևոնդյանի ցուցահանդեսը՝ նվիրված դարաշրջանի ամենամեծ մայրաքաղաքներից մեկին՝ Անիին։
Ցուցահանդեսը կրում էր «Անի․ Հայաստանի մայրաքաղաքը Բագրատունիների օրոք» խորագիրը։
Անին՝ ավերված միջնադարյան բերդաքաղաք է, որը գտնվում է այժմյան Թուրքիայի տարածքում՝ Հայաստանի սահմանին մոտ։ 961-1045 թվականներն ընկած ժամանակահատվածում այն եղել է Բագրատունների թագավորության մայրաքաղաքը։ Թագավորության սահմանները ձգվում էին ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասից մինչև Թուրքիայի արևելյան հատված։