Արցախի ձայներ (Voices of Artsakh) երաժշտական կոլեկտիվը Արցախում, Հայաստանում և արտերկրում հայտնի է իր «Ղարաբաղցին», «Դե ասե», «Պահապանները» և մի շարք այլ երգերով:
Տոնական համերգների, տարաբնույթ միջոցառումների սիրված ու սպասված երաժշտական կոլեկտիվը, հասցրեց սիրվել հանդիսատեսի կողմից, յուրօրինակ ոճի ու մատուցման համար:
Երաժշտական կոլեկտիվը տարիներ շարունակ ընդլայնում է իր շրջանակները և մշտապես շրջագայում համերգներով տարբեր երկրներում:
Արցախի ձայներ պրոեկտը ստեղծվել է 2003 թվականին Լիրա Քոչարյանի առաջարկով, ով նաև կոլեկտիվի պրոդյուսերն է:
Հարկ է նշել, որ առաջինը Եվրատեսիլ միջազգային մրցույթը Հայաստան բերեց հենց Լիչա Քոչարյանի սանիկներից Վլադիմիր Արզումանյանը, ով 2010 թվականին դարձել էր Մանկական Եվրատեսիլի հաղթող «Մամա» երգով: Իսկ 2017 թվականին Արցախի ձայներ պրոեկտից Էռնա Միռը ( Էռնա Միրզոյան), «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթում զբաղեցնում է առաջին պատվավոր տեղը:
2017-ին մանկական Եվրոտաեսիլում Հայաստանը ներկայացնելու պատիվը կրկին վստահվում է «Արցախի ձայներ» պրոեկտին, այս անգամ` Միշայի (Միքայել Գրիգորյան) մասնակցությամբ, ով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Նշենք, որ Միշան մասնակցել է նաև ռուսական «Ձայնը» երաժշտական մրցույթին և դարձել հաղթողներից մեկը: Երաժշտական կոլեկտիվը ներկայանում է էստրադային, փոփ, ալթերնատիվ և ժողովրդական երգերով:
«Արցախի ձայներ»-ի երաժշտական ուղղվածության հարցը ունի կոնկրետ մարտավարություն: Նախագծի թիմային բոլոր տեսահոլովակները բացառապես հայրենասիրական, ազգային, արցախյան կոլորիտը ներկայացնող երգերի հիման վրա են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







