Չեխ գրող Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը համարվում է նրա ամենահանրահայտ վեպերից մեկը, որը մեծ հաջողություն է բերել գրողին։
Գիրքը թարգմանվել է 2015 թվականին հայերեն, թարգմանությունը ֆրանսերենից կատարել է Շուշանիկ Թամրազյանը։
Վեպը գրվել է 1982 թվականին և առաջին անգամ հրատարակվել 1984 թվականին Կանադայում:
Գործողությունները տեղի են ունենում Պրահայում 1968 թվականին:
Կունդերան կարողանում է որսալ այն նյարդը, որը պահում է ընթերցողի հետաքրքրությունը գրքի առաջին էջից մինչև վերջին էջը։
Ձեզ ենք ներկայացնում տպավորիչ մեջբերումներ գրքից․
«Ծանրությունը, անհրաժեշտությունը և արժեքը երեք փոխկապակցված հասկացություններ են․ լուրջ է միայն այն, ինչ անհրաժեշտ է, արժեք ունի միայն այն, ինչ ծանր է»
«Աղմուկը մի առավելություն ունի։ Աղմուկի մեջ բառերը խլանում են»
«Մարդը երբեք չգիտի ինչ ուզի, որովհետև նրան մի կյանք է տրված, և նա չի կարող ո՛չ համեմատել այն նախկին կյանքերի հետ, ո՛չ էլ սխալներն ուղղել հետագա կյանքերում: Երբեք չես իմանա՝ որն է ճիշտ որոշումը, որովհետև երբեք չես կարող համեմատել: Կյանքում ամեն ինչ ապրում ես միանգամից, առաջին անգամ և առանց նախապատրաստվելու»
«Աշխարհում ոչ ոք չի ծնվում հատուկ առաքելությամբ: Եվ ի՜նչ թեթևություն է, երբ նկատում ես, որ ազատ ես, որ ոչ մի առաքելություն չունես»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







