Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:27

Ավետիք Իսահակյանի նամակը` Երվանդ Քոչարին

Ավետիք Իսահակյանի նամակը` Երվանդ Քոչարին

Իսահակյանի նամակներն ունեն մեծ գրապատմական ու մշակութաային նշանակություն: Նրա նամակներն ուղղված են իր սիրելիներին, մշակութային, քաղաքական ու հասարակական գործիչներին:Նշենք, որ նրա նամակները հրատարակվել են նրա մահից հետո և բավական նոր բացահայտումներ արել գրողի մասին:Այսօր Ձեզ ենք ներկայացնում նրա հերթական նամակներից մեկն ուղղված Քոչարին.

Սիրելի՛ Երվանդ

Հազար անգամ ներողություն եմ խնդրում, որ մինչև այսօր լուռ մնացի: Պատճառները… Տիեզերքի պես մեծ բաները առանց պատճառի են մեծ. խոսքով եղավ ասածս, սակայն, սիրելի՛ս, Զատկից առաջ ես մի քանի օրով Վենետիկից դուրս էի գնացել և մրսած ու երկարատև գլխի ցավով վերադարձա տուն: Նոր էի լավացել, եղբորս որդին եկավ, և ողջ ժամանակ զբաղված էի նրանով` չգիտենալով, թե օրերը ոնց թռան…

Ուղարկածդ հանդեսները թե՛ ես, թե՛ Զաքարյանը ստացել ենք իր ժամանակին և անհուն կերպով ուրախացել, որ փարիզյան քաոսի մեջ աստղի պես երևացել ես: Թեև մենք «գեղարվեստ» չենք, բայց ուրախացանք և հպարտացանք: Ես տարա դպրոց, ցույց տվի թե՛ վարդապետներին, թե՛ տղոցը:

Պայանը առավ, ցույց տվեց աշակերտներին և նկարչության ուսուցչին:

Հետո տարա վանք, ցույց տվի վարդապետներին: Բոլորի վրա էլ լավ ազդեց, թե` պարծանք է մեզ համար, ազգային պարծանք և այլն, և այլն: Ես քո մասին գրեցի Փարիզ` Վարդանյանին, որ օգնե, ինչպես և մի կերպ հասկացուցի պ. Ղուկասյանին: Չգիտեմ` ի՞նչ եղավ: Փիրումյանին չէի կարող գրել, որովհետև հետը լավ չեմ: Ուրիշ ու՞մ գրեմ, ո՞վ կա:

Ես կաշխատեմ հետաքրքրվել այդ գործով և ուղարկել քեզ. դժվարն ակադեմիայից թույլտվություն ձեռք բերելն է արտասահման նկարներդ դուրս բերելու համար, այդ էլ մի կերպ կանենք:

Միայն մայիսի 31-ին եկավ Սարյանը, երեկ պատահմամբ տեսա, այսօր ժամադիր ենք: Նամակդ կուտամ այսօր: Ինքը կգրե քեզ երևի: Իմ տրամադրությունս լավի ու գեշի խառնուրդ է: «Ուստա Կարո»-ն գրեցի բավական բան, նորից խանգարվեցավ, տեսնենք` երբ եմ վերսկսելու: Քանի ուշ, այնքան լավ, միայն թե հանկարծ չմեռնիմ…

Նամակդ տվի Սարյանին, կարդաց և մտածեց. լուռ, խելացի մարդ է, առանց մտածելու` բան չի անե: Հիմա շատ զբաղված է, երևի երբ ժամանակ ունենա, կգրե:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+