Diving Armenia -ի էջը հայտնում է, որ Հայկական լեռնաշխարհի հրաշալիքներից մեկում՝ Վանա լճում, տեղի ունեցած սուզարշավի արդյունքում կատարվել են եզակի խաչքարերի լուսանկարներ։
Լուսանկարներում ջրի տակ անցած հայկական Հին Արծկե քաղաքի ավերակներն են՝ պարիսպներ, խաչքարեր, գրություններ։
Նշենք, որ Արծկեն պատմական քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում է գտնվում, որի մասին հիշատակումներ կան ոչ միայն հայկական պատմական աղբյուրներում, այլև արաբական աղբյուրներում։ Հին Արծկեն Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ է եղել X-XII դարերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







