Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:34

«Իմ խաչը» ֆիլմը՝ շուտով մեծ էկրաններին

«Իմ խաչը» ֆիլմը՝ շուտով մեծ էկրաններին

Դեռ 2014 թվականից նկարահանվող «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը վերջապես մեծ էկրաններ կբարձրանա։ Պրեմիերան հոկտեմբերի 4-ին է։
Իրական պատմությունների հիման վրա նկարահանված ֆիլմը ներկայացնում է 1991-1992 թվականներին ղարաբաղյան պատերազմում կռված ու ազատագրական պայքար մղած հայ մարդու հերոսական սխրանքները։
Ֆիլմի պատմությունը հյուսվում է ֆրանսիայի բժիշկ Ժակի ու արցախցի Սոնայի միջոցով։ Հիմնական գաղափարն այն է, որ իրենց կռիվը եղել է հանուն պատմական արդարության:

1991 թվականին բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված բժշկին մարմնավորում է Ֆրանսիայից հրավիրված դերասան Երո Մուրյանը, իսկ վրիժառու դարձած արցախցի կնոջը՝ Նարինե Գրիգորյանը, Ժակին մեծ տարիքում մարմնավորողն էլ ռուս հայտնի դերասան Բորիս Խվոշնյանսկին է։
Երկու հերոսների՝ Սոնայի ու Ժակի պատմությունները միախառնվում են։ Սոնայի համար կյանքի նպատակ է դառնում անդառնալի կորստի համար վրեժխնդիր լինելը, Ժակն էլ գալիս է փրկելու Սոնայի վիրավոր մարմինն ու հոգին։

Հենց այս պատմություններով տպավորված՝ պատերազմը վավերագրող Շավարշ Վարդանյանը որոշում է այն վերածել գեղարվեստական ստեղծագործության։ Արդյունքում սցենարիստներ Էդուարդ Խալդի, Արմեն Վաթյանի և Արսեն Դանիելյանի հետ համատեղ այն դառնում է գեղարվեստական կինոսցենար: Ֆիլմում տեղ են գտել նաև Շավարշ Վարդանյանի անձնական արխիվից երբևէ չհանրայնացված վավերագրական կադրեր:
Ֆիլմի դերակատարներն են՝ Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Արմեն Մարգարյան, Հովակ Գալոյան, Ալեքսանդր Խաչատրյան, Ռազմիկ Խոսրոև, Անի Խաչիկյան, Լևոն Մելոյան, Գնել Ուլիխանյան, Արկադի Ղարագուլյան և այլք։ Իրենց մասնակցությունն են ունեցել նաև հրավիրված դերասաններ Տատյանա Դերբենյովան և Կարինա Գոնդագսազյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+