Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:46

Դեն Բրաունը պատմում է իր հեղինակած «Վայրի սիմֆոնիա»-ի մասին. նախագիծը Երևանում կներկայացվի հուլիսի 24-ին

Դեն Բրաունը պատմում է իր հեղինակած «Վայրի սիմֆոնիա»-ի մասին. նախագիծը Երևանում կներկայացվի հուլիսի 24-ին

Բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ, ամերիկացի գրող Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» ստեղծագործությունը հուլիսի 24-ին կներկայացվի Երևանում։ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Վայրի սիմֆոնիա» գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել «Զանգակ» հրատարակչության ջանքերով։ Այնուհետև կցուցադրվի նկարազարդ հեքիաթի էկրանավորումը, որը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարմամբ։ Համերգը նախատեսված է 3 և ավելի բարձր տարիքի երեխաների համար։

«Վայրի սիմֆոնիա» ստեղծագործության հեղինակ Դեն Բրաունը, պատմելով գրքի ստեղծման մասին, նշում է, որ փոքր հասակից սիրել է երաժշտությունը։ Եվ ահա մի օր էլ սկսել է մտածել, թե այդ սերն ինչպես փոխանցի փոքրիկներին ու գրել է «Վայրի սիմֆոնիա» գիրքը։ Հեքիաթը դիրիժոր մկնիկի մասին է, որը պատրաստվում է համերգ կազմակերպել և նվագախմբում նվագելու համար հրավիրում է անտառի իր ընկերներին։ Նրանցից յուրաքանչյուրը, երաժշտությունը ներկայացնելուց բացի, ընթերցողներին է փոխանցում մի փոքրիկ իմաստություն կյանքից՝ պահպանել անհատական կերպարը, ընկնելուց հետո ոտքի կանգնել ու շարունակել աշխատել։ «Վայրի սիմֆոնիա»-ի շրջանակներում յուրաքանչյուր կենդանու համար գրվել է այնպիսի երաժշտություն, որն արտահայտում է նրա առանձնահատկությունները։

Հեղինակը, այս նախագիծը ստեղծելով, կիրառում է նոր տեխնոլոգիաներ՝ հնարավոր դարձնելով ընթերցանության և ունկնդրության համաժամանակյա փորձառությունը։ Կիրառվել են թվային տեխնոլոգիաներ՝ նախագիծը մերօրյա երեխաներին ավելի գրավիչ դարձնելու համար։

Այս ստեղծագործության շնորհիվ մանուկները ծանոթանում են սիմֆոնիկ երաժշտությանը, նվագախմբի կազմին, երաժշտական գործիքներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+