Մոսկվայում 85 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Լենկոմ թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Լրատվական գործակալությանն այս մասին հայտնել է Լենկոմ թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը։
Նա նշել է․
«Մարկ Անատոլիի Զախարովը մահացել է այսօր երկարատև հիվանդությունից հետո: Մահացել է վերջին մոհիկանը»։
Արտիստը հոսպիտալիզացվել է օգոստոսի 20-ին Մոսկվայում երկկողմանի թոքաբորբ ախտորոշումով, սեպտեմբերի 9-ին նրան դուրս են գրել հիվանդանոցից:
Մարկ Զախարովը ծնվել է 1933 թվականի հոկտեմբերի 13-ին Մոսկվայում։ 1973 թ.-ին նա նշանակվել է Մոսկվայի Լենինյան Կոմերիտմիության թատրոնի (1990 -ից՝ «Լենկոմ» թատրոն) գեղարվեստական ղեկավար։
45 տարվա ընթացքում նա բեմադրել է ավելի քան 40 ներկայացում, այդ թվում՝ «Յունոնա և Ավոս», «Երեք աղջիկ՝ երկնագույնով», «Հոգեհանգստյան աղոթք», «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնություն», «Բալի այգի», «Ամուսնություն», «Պեր Գյունտ» և այլն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







