Փառատոնի միջոցառումները համեմված են լինելու միջնադարյան քաղաքների անցուդարձին բնորոշ միջավայրով և որ ամենակարևորներից է՝ հայկական ավանդական ուտեստներով։
Փառատոնի շրջանակներում հայ ավանդական ուտեստների վարպետ Սեդրակ Մամուլյանը կանցկացնի միջնադարյան ուտեստների պատրաստման վարպետաց դասեր, ինչին կհաջորդի տվյալ կերակուրների համտեսը։
Միջոցառումների դրական մթնոլորտը երաշխավորված է երաժշտական ջերմ զուգակցմամբ. ելույթներով հանդես են գալու «Վարք հայոց» երգի-պարի համույթը , The Vishup անսամբլը, «Որդան Կարմիր» խումբը։
Փառատոնի մուտքն անվճար է։
Նշենք, որ փառատոնի միջոցառումները կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







