Հրապարակվել է ռեժիսոր, սցենարիստ Յուսուփ Ռազիկովի «Սուսերով պարը» կենսագրական ֆիլմի թրեյլերը։ Ֆիլմի սցենարը պատմում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի համանուն ստեղծագործության ստեղծման մասին։
Մեզանից շատերը լսել ու հիացել ենք երաժշտական այդ կատարելությամբ, սակայն քչերս ենք տեղյակ նրա կերտման դժվարին ուղու մասին։
Ֆիլմի գործողություններն ընթանում են 1942 թ.-ին Մոլոտովում (Պերմ), որտեղ Խաչատրյանը Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի (այժմ՝ Մարինյան) հետ միասին էվակուացված է եղել։ Հենց այստեղ էլ «Գայանե»-ի վերջին փորձից առաջ կոմպոզիտորին տնօրինությունից անսպասելիորեն հրաման է տրվում եզրափակիչ մասի համար ստեղծել բալետի ևս մեկ պար, և այսպես ծնվում է սրտեր գերած «Սուսերով պարը»։
Այս մասին հայտնում է RG-ն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







