Հայ նշանավոր քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը, ով ժողովրդին առավելապես հայտնի է որպես Խաչառ կամ Խաչառ ԱՖՕ, ծնվել է 1937թ. հոկտեմբերի 7-ին։
Եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Արժանացել է իր ստեղծագործություններն այնպիսի երկրներում ցուցադրելու պատվի, ինչպիսիք են Պորտուգալիան, Բուլղարիան, Չեխոսլովակիան, Գերմանիան, Ռումինիան, Հունգարիան:
Հեղինակել է Ալեքսանդր Մյասնիկյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ստեփան Շահումյանի, Կոմիտասի, Հովհաննես Այվազովսկու, Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի, Նելսոն Ստեփանյանի դիմաքանդակները:
Իր ստեղծագործական մտքի գլուխգործոցը «Մայր Հայրենիք» մոնումենտալ հուշարձանն է, որն իր պատվավոր տեղն է գտել Արագածոտնի մարզի Հարթավան համայնքում: Այն նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում զոհված հերոս-մարտիկների հիշատակին և դասվել է 1960-1980թթ. ԽՍՀՄ լավագույն մոնումենտալ հուշարձանների շարքին:
Խաչառը Հայաստանի ժամանակակից դիմաքանդակի արվեստի և կոթողային հուշարձանների լավագույն հեղինակներից մեկն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







