Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 14-ին ելույթ կունենա Միլանի «Լա Սկալա» թատրոնում (Teatro alla Scala)՝ ղեկավարելով «Լա Սկալա»-ի կամերային նվագախումբը։
Նվագախմբի համերգային ծրագրում ընդգրկված են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների՝ Էդվարդ Գրիգի, Մաքս Բրուխի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վախթանգ Կախիձեի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար Սիմոնիդե Բրոկոնին և դաշնակահար-կոմպոզիտոր Վախթանգ Կախիձեն։
Նշենք, որ դասական երաժշտության լավագույն բեմերից մեկը՝ «Լա Սկալա»-ն, հիմնվել է 1778 թվականին։ Տարբեր ժամանակներում թատրոնի գլխավոր դիրիժորներ են եղել Արտուրո Տոսկանինին, Կլադիո Աբադոն, Ռիկարդո Մուտին և աշխարհահռչակ այլ դիրիժորներ։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կմեկնարկի «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն սկսում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը, հայտնել է ԿԳՄՍՆ-ն: Ըստ հրապարակման՝ նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը...