2018 թվականին գրականության Նոբելյան մրցանակ է շնորհվել լեհ գրող և բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկին: 2019 թվականին մրցանակը ստացել է ավստրիացի դրամատուրգ և գրող Փիթեր Հանդկեն:
Տիկին Տոկարչուկը մրցանակը ստացավ պատմողական երևակայության համար, որը ներկայացնում է սահմանի հատումը իբրև կյանքի ձև։ Իսկ պարոն Հանդկեն դարձավ մրցանակակիր մի ազդեցիկ աշխատանքի համար, որտեղ ուսումնասիրել է ծայրամասն ու մարդկային փորձի առանձնահատկությունները:
2017 թվականին մրցանակը ստացել է ճապոնական արմատներով բրիտանացի գրող Կազուո Իշիգուրոն։ 2016 թվականին դափնեկիր դարձավ ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը։
2019 թվականին քիմիայի մրցանակը շնորհվեց լիթիում-իոնային մարտկոցների զարգացման համար, ֆիզիկայում՝ ֆիզիկական տիեզերագիտության մեջ հայտնագործությունների համար, իսկ բժշկության բնագավառում՝ ուսումնասիրության համար, թե ինչպես են բջիջները հարմարվում թթվածնի առկայությանը կամ բացակայությանը:
Իսկ վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Շվեդիայի ակադեմիան կհանձնի խաղաղության մրցանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







