Հոկտեմբերի 15-ին բացվել է հայկական ապրանքների «Ոսկե նուռ» տոնավաճառը, որը ներկայացնում է հայկական ավանդական ապրանքները: Այս գործում մեծ է հայկական համայնքի դերը: Տոնավաճառն իր առջև նպատակ ունի նպաստելու Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը առևտրատնտեսական և մշակութային ոլորտներում:
Տոնավաճառի բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
«Ոսկե նուռ» տոնավաճառում ներկայացվել են հայկական ապրանքներ, ոսկերչական իրեր և հուշանվերներ, ազգային արվեստի գործեր, ազգային գորգագործության նմուշներ:
Տոնավաճառը հրաշալի հնարավություն է` իր հաճախորդներին ներկայացնելու հայկական ավանդական բազմատեսակ ապրանքներ:
Ցուցադրությունը կտևի հոկտեմբերի 15-ից մինչև 19-ը: Մուտքն ազատ է:
Հիշեցնենք, որ «Ոսկե նուռ» առաջին տոնավաճառն անցկացվել է Մոսկվայում դեռևս 2005 թվականին։