Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:38

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Սոնա Վանի «Հայրս ասում էր» գրքի շնորհանդեսը

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Սոնա Վանի «Հայրս ասում էր» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 18-ին Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղի կունենա ամերիկահայ բանաստեղծ, հասարակական գործիչ Սոնա Վանի նոր՝ «Հայրս ասում էր» գրքի շնորհանդեսը, որին կհաջորդի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ գրված Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա։

Գրքի շնորհանդեսը ժամը՝ հոկտեմբերի 18-ին՝ 17:30-ին:

«Հայրս ասում էր» ժողովածուն ամփոփում է հեղինակի վերջին տարիներին գրած բանաստեղծությունները։ Այն հոկտեմբերի 20-ից հասանելի կլինի բոլոր գրախանութներում և համաշխարհային առցանց պորտալներում, ինչպես նաև անվճար կներկայացվի Հայաստանի մարզային գրադարաններում։

Վաչե Շարաֆյանի ռեքվիեմը գրվել է Սոնա Վանի մեկ այլ՝ համաշխարհային մեծ ճանաչում ունեցող «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա։ Ռեքվիեմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմը, որը նվիրվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, թարգմանվել է աշխարհի 23 լեզուներով, արժանացել է պոեզիայի միջազգային ամենահեղինակավոր մրցանակներին՝ Չինաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կոլումբիայում, Աֆրիկայում, Թուրքիայում և այլ երկրներում՝ ներկայացվելով ամենաբարձր հարթակներից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+