Կոմպոզիտոր, դաշնակահար, երաժիշտ, հասարակական գործիչ Ֆերենց Լիստը ծնվել է 1811թ. հոկտեմբերի 22-ին Ավստրիայում: Տաղանդավոր կոմպոզիտորը կարևոր ներդրում ունի համաշխարհային երաժշտարվեստի զարգացման գործում: Հանդիսանում է Նոր գերմանական դպրոցի (Neudeutsche Schule) հիմնադիր: Թողել է հարուստ երաժշտական ժառանգություն՝ հիմնականում գրված դաշնամուրի և նվագախմբի համար:
Լիստը նաև սիմֆոնիկ երաժշտության մեջ նոր՝ սիմֆոնիկ պոեմի ժանրի ստեղծողն է: Մեծ ճանաչման է արժանացել 1830-ական թթ. ստեղծած «Ճանապարհորդի ալբոմ», 12 մեծ էտյուդներ, «Մահվան պարը» դաշնամուրային երկերով: Իսկ սիմֆոնիկ երաժշտության բնագավառում նրա մեծագույն նվաճումներից են «Ֆաուստից», «Ֆաուստ-սիմֆոնիա», 12 սիմֆոնիկ պոեմ և այլ ստեղծագործությունները: Նրա անունով է կոչվել Բուդապեշտի երաժշտական ակադեմիան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







