Աստվածաբան, իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանը արևմտահայերի ձեռագործության անձնական հավաքածու է ստեղծել, որը ներառում է Վանի, Ուրհայի, Մարաշի, ինչպես նաև հայերի կողմից ժամանակին լայնորեն օգտագործվող այլ կարի տեսակներով հարուստ ասեղնագործական բացառիկ ցուցանմուշներ: Աշխատանքները` սրբիչներ, սավաններ և այլ կենցաղային իրեր, որոնք ստեղծվել են 1650-1915 թվականներն ընկած ժամանակահատվածում, ներկայացված են «Փրկեալ ձեռագործ հայոց» ցուցահանդեսում: Այս մասին փոխանցում է Արմենպրես-ը:
Ցուցահանդեսը այսօր իր դռներն է բացելու այցելուների առաջ:
Ինչպես պատմում է Նարեկ Վան Աշուղաթոյանը, ասեղնագործ բացառիկ նմուշները մեկտեղելու հետաքրքրության առիթներից մեկը եղել է այն, որ իր տանը հայտնաբերել է հայկական ձեռագործի մի քանի պատառիկ: Դրանք իր պապից` նկարիչ Հովհաննես Շարամբեյանից ժառանգած գործեր են:
Բացի այդ հավաքածուի հեղինակին զայրացրել է այն հանգամանքը, որ այդ աշխատանքներից շատերը հիշատակվում էին որպես ոչ թե հայկական, այլ օսմանյան կամ հունական ծագման, ուստի նախանձախնդրորեն լծվել է այդ նմուշները գնելու, Հայաստան բերելու և ցուցադրելու համառ աշխատանքին:
Նա նաև հրատարակել է գիրք, որում զետեղվել է ցուցանմուշների մի մասը, մյուս մասը ցուցահանդեսում է ներկայացված:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս` մինչև նոյեմբերի 23-ը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կմեկնարկի «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն սկսում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը, հայտնել է ԿԳՄՍՆ-ն: Ըստ հրապարակման՝ նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը...