Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:09

Այսօր հայ մտքի հանճարի՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մտքի հանճարի՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մտքի հանճարի՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է:Նա ոչ միայն մեծ գրող էր, այլև հասարակական-քաղաքական գործիչ: Աքսորների ու բանտերի շղթայում նա հասցրել է ստեղծել բացառիկ գրականություն: Իսահակյանի առաջին ժողովածուն «Երգեր և վերքեր» խորագրով լույս է տեսել 1897 թվականին՝ Ալեքսանդրապոլում: Դրանից հետո նա տպագրում է ազգային -ազատագրական պայքարին նվիրված իր բանաստեղծությունները, բայց արդեն «Հայ- Գուսան» կեղծանունով:

1908 թվականին ի դեմս բազմաթիվ դաշնակցականների, նա ևս ձերբակալվում է և 1 տարի պահվում Մետեխի բանտում:

Բանտից դուրս գալուց հետո նա գրում է հայ գրականության առանցքային երկերից մեկը՝ «Աբու Լալա Մահարի»-ն պոեմը, որտեղ հստակորեն ձևակերպվում է անհատի ողբերգության իր ընկալումը:

Իսահակյանի ստեղծագործական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ ունի «Ուստա Կարոն» վեպը, որի վրա նա աշխատել է իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում:Այս վեպը հայ արձակի ամենաբարդ ու հետաքրքիր նմուշներից է և դեռ շատ բացահայտումների առիթ կտա:

Իսահակյանը երկար տարիներ բացակայել է Հայաստանից, դեգերել օտար ափերում, բայց նրա վերջնական հասցեն եղել Է Հայաստանը: Մահացել է 1957 թվականին, աճյունը հանգչում է Կոմիտասի անվան պանթեոնում:

Նրա ստեղծագործությունները, և մասնավորպես «Աբու- Լալա Մահարի» պոեմը, թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+