Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման բյուջետային հատկացումները 2020 թվականին կաճեն։ Այս մասին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ ընթանում են 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումները ։
Նախարարի խոսքով՝ բյուջետային հատկացումների ավելացումը կապված է հանրապետության տարածքում գործող պատկերասրահների և թանգարանների վերանորոգման, ինչպես նաև դրանցում ջեռուցման համակարգերի անցկացման անհրաժեշտության հետ: Նախարարը հայտնել է, որ 2020թ. վերանորոգվելու է չորս թանգարան։
Նախարարության պահպանման բյուջետային հատկացումները 2020 թվականին կկազմեն 179 մլրդ 459 մլն դրամ, ինչը 20 մլրդ 573 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա համեմատ: Հիմնականում ավելացել են կրթության ծախսերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







