Jamiroquai բրիտանական խումբը, որը գլխավորում է վոկալիստ և երգերի հեղինակ Ջեյ Քեյը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակելSilk Note փառատոնի շրջանակում Երևանում կայացած մենահամերգից ու ՀՀ վարչապետի հետ ունեցած հանդիպումից։ Լուսանկարներին կից արված է հետևյալ գրառումը․
«Եվս մեկ անգամ շնորհակալություն Silk Note փառատոնին։ Դուք զարմանահրաշ լսարան եք։ Սա առավելություն է հանդես գալ Ձեր հրաշալի միջավայրում, այդ թվում հանդիպել Ձեր վարչապետի հետ։ Մինչ հաջորդ հանդիպում»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, Silk Note փառատոնի շրջանակում, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Jamiroquai բրիտանական խմբի մենահամերգը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







