1. Կատակերգություն «Դոն Ժուան Ավիա Junior»
Ռեժիսոր Նարեկ Դուրյանը ներկայացնում է նոր շնչով և նոր մոտեցմամբ կատակերգություն ՝ «Դոն Ժուան Ավիա Junior»։ Ներկայացումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին և 23-ին՝ Բոհեմ թատրոնում:
2. Ներկայացում «Դեպի վերջ»
Սեմուել Բեքեթի պիեսների հիման վրա բեմադրություն՝ Արթուր Սահակյանի մեկնաբանությամբ։ Իռլանդացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սեմուել Բեքեթի երկու պիեսները՝ «էնդշպիլ»-ի + «Աղետ»-ի միախառնումից ստեղծվել է մեկ ներկայացում, որը կարելի է դիտել նոյեմբերի 29-ին Գոյ թատրոնում :
3. Ռիչարդ 3-ը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերհոլդի կյանքից
Մաթեի Վիշնիեկի ««Ռիչարդ երրորդ»-ը տեղի չի ունենա» ներկայացման հիմքում ընկած են տաղանդավոր անհատի՝ մեծ ռեժիսոր, թատրոնի ռեֆորմատոր Վ․ Մեյերխոլդի կյանքի վերջին տարիների հոգեբանական ծանր ապրումներն ու ողբերգական վախճանը։ Հայ հանդիսատեսը Սերժ Հովսեփյանի ներկայացումը կարող է վայելել նոյեմբերի 20-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
4. Թռիչք կկվի բնի վրայով
Նոյեմբերի 29-ին և 30-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվելու է Քեն Քիզի համանուն վեպի հիման վրա «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը: Փորձելով խուսափել բանտից՝ Ռենդլ Պատրիկ Մաքմերֆին խենթ է ձևանում և հայտնվում է հոգեբուժարանում։ Նրան զարմացնում է այն, թե ինչու են հիվանդները համակերպվում այստեղ տիրող կարգերի հետ, ավելին՝ շատերը իրենց կամքով են եկել հիվանդանոց՝ արտաքին աշխարհից փախչելու համար: Մաքմերֆին սկսում է ապստամբել․ ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բուժքրոջ՝ Ռեթչեդի սահմանած կանոնների դեմ և որոշում է հեղափոխություն անել հիվանդների կյանքում:
5. Ինչ տարբերություն, թե ում հետ
Նոյեմբերի 29-ին Երևանի պետական կամերային թատրոնի բեմում կներկայացվի «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը: Այն հարուստ ընտանիքից կույր տղայի և դերասան դառնալու երազանք ունեցող անզուսպ աղջնակի սիրո պատմություն է։ Ներկայացումը լի է համարձակ ու կրքոտ երկխոսություններով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







