Համաշխարհային դասի դիրիժոր, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի «Լավագույն դասական վոկալ սոլո ալբոմ» («Best Classical Solo Vocal Album») անվանակարգում:
«Ամերիկյան հոյակապ տենոր Սթիվեն Կոստելլոյի հետ մեր CD-ն այսօր առաջադրվել է Գրեմմի մրցանակի «Լավագույն դասական վոկալ ալբոմ» անվանակարգում»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել մաեստրո Կոնստանտին Օրբելյանը:
Ինչպես հայտնի է, մրցանակի է առաջադրվել ամերիկյան տենոր Սթիվեն Կոստելլոյի ալբոմը, որը ձայնագրված է գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Կաունաս սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







