Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Հռոմում տեղադրվելու է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի արձանը:
Նշենք, որ օրակարգում է նաև Միլանում Կոմիտասի արձանի տեղադրման հարցը:
Ի հավելումն նշենք, որ 2019-ին նշվում է մեր մշակույթի երկու մեծագույն գործիչների՝ Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակը:
Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին ընդառաջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում նշված հոբելյաններն ընդգրկելու վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում արժանացել էր հավանության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







