Հայ մեծ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, բանահավաք, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի բակում կբացվի նրա հուշարձանը:
Այս մասին հայտնում է Ermenihaber կայքը։
Հուշաձանն իրականություն է դարձել տաղանդավոր քանդակագործ Էրոլ Սարաֆեանի անշահախնդիր աշխատանքի ու Սարգիս Գյուլեքեչի բարերարության շնորհիվ։ Հուշարձանի բացում կլինի այսօր՝ նոյեմբերի 23-ին՝ ժամը 16։00-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







