Նոյեմբերի 22-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Դավիթ Ամալյանի «Շնորհակալ եմ» խորագրով մենահամերգը։
Համերգից հետո, կիսելով իր տպավորությունները, Դավիթ Ամալյանը նշել է, որ Արցախի հանդիսատեսը՝ անկախ ներկաների քանակից, շատ ջերմ է, ինքն այդ ջերմությունը միշտ զգում է:
«Արցախի հանդիսատեսն ունի երեք ընկալումների՝ հոգու, խոսքի արժեքի և երաժշտական զգացողության համադրումը»,- ասել է Դավիթ Ամալյանը:
Երգիչը «Շնորհակալ եմ» խորագրով մեծ համերգ էր ունեցել Երևանում, որի ընթացքում իր հեղինակած երգերը կատարել են ընկերները՝ դերասաններ, ռեժիսորներ, երգիչներ:
Դրանից հետո Դավիթ Ամալյանը որոշել է համերգով հանդես գալ իր սիրած վայրերում՝ Սյունիքում և Արցախում:
Հավելենք, որ նոյեմբերի 19-ին Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում Արցախյան ազատամարտի մասնակից երգիչը ելույթ է ունեցել զինվորների համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







