Գրքի երևանյան ամենամյա փառատոնը շարունակվում է։ Տոնի երկրորդ օրն անցավ ոչ պակաս հետաքրքիր, մարդաշատ ու անակնկալներով լի։ Տեղի ունեցան մի շարք գրքերի շնորհանդեսներ. ընթերցասերներն արդեն կարող են ձեռք բերել Ուիթսոն Չերչիլի» «Ինքնակենսագրություն» գիրքը հայերեն թարգմանությամբ։ Իսկ պատանիների համար Ամանորին ընդառաջ կայացավ նաև Լայմըն Ֆրենկ Բաումի «Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները» մանկապատանեկան վեպի շնորհանդեսը։
20-40 տոկոս զեղչերից մինչև վարպետաց դասեր ու գրական քննարկումներ. ամբողջ օրվա ընթացքում գրքասերների հոսքը չէր դադարում։ Հատուկ դասախոսությամբ հանդես եկավ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով իր ամուսնու՝ թարգմանիչ Սամվել Մկրտչյանի գրական ժառանգության մասին։ Իսկ թե ինչպես և ինչու երեխային «էկրանի առջևից բերել գիրք», պատմեցին «Բանալի» ընտանիքի կենտրոնի հիմնադիր Նարինե Իսրայելյանը, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանն ու բլոգեր Լյուսի Քոչարյանը։
Բուքֆեստի երկրորդ օրն իր երաժշտական ռոք կատարումներով ամփոփեց երիտասարդների սիրելի «Նեմրա» խումբը։
Աննա Կոստանյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







