Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:26

Ստեփանակերտում ցուցադրվել է «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը

Ստեփանակերտում ցուցադրվել է «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը

Նոյեմբերի 24-ին և 25-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Համազգային պետական թատրոնի կողմից ցուցադրվել է «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը:

Ներկայացումը վավերագրական է՝ հիմնված Նարինե Գրիգորյանի, Արման Նավասարդյանի և Վարշամ Գևորգյանի հուշերի վրա։

Համազգային պետական թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը նշել է, որ ներկայացման մեջ դերակատարների հուշերն են, պատմությունները, հիշողությունները պատերազմի և հաղթանակի մասին: «Տարիների հեռավորությունից խոսում ենք այն երեխաներին անունից, որ եղել ենք ժամանակին: Ներկայացման հիմնական ասելիքը հաղթանակն է, այն հավատը, որ մենք ենք ունեցել, որի արդյունքում հաղթանակ ունենք»,- ասել է Արման Նավասարդյանը:

«Արցախյան շարժման ժամանակ մենք Հրազդան քաղաքից տեղափոխվել ենք Արցախի Նորագյուղ գյուղ: Պատերազմի և շարժման տարիներին օրագիր էի պահում, ներկայացման հիմքում հենց իմ մանկական օրագիրն է ընկած: Սա փոքր հաղթանակների պատմություն է, քանի որ հաց բերելն էլ էր հաղթանակ, փայտ գտնելն էլ էր հաղթնաակ: Հենց այդ փոքր հաղթանակներից կերտվեց մի մեծ հաղթանակ»,- ներկայացման մասին ասել է Նարինե Գրիգորյանը:

Բեմում կախված իրերը` հին գրքեր, խաղալիքներ, թեյնիկ, շաքարաման, լամպ, վառարան, կարտոֆիլ և այլն, հուշում են, որ ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին:

Դերակատարների ներկայացրած գործողությունները տեղի են ունենում երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, Շամշադինի սահմանամերձ մի գյուղում և մութ ու ցուրտ Երևանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ: Նրանց յուրաքանչյուր պատմությունը մի փոքրիկ հաղթանակի արձանագրություն է` հաղթանակ թշնամու, ծանր պայմանների և սեփական վախերի հանդեպ: Սցենարի հեղինակը Սառա Նալբանդյանն է, իսկ բեմադրության հեղինակը՝ Նարինե Գրիգորյանը:

Վարշամ Գևորգյանը տեսարաններից մեկում ասում է, որ հոգնել է հայ ժողովրդի պատմությունից, որովհետև անընդհատ պարտություններ են, էլ չի ուզում այդպիսի պատմությունը սովորել,երբ հաղթենք, այդ դասն էլ կսովորի: Եվ «Հաղթանակի գենեզիս» պատմությունն այդ հաղթանակի դասն է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+