« Այն, ինչ մենք արել ենք, իրենց պարտականությունն է եղել և մնում թե´ հեղափոխությունից առաջ, թե´ հետո, և մենք արել ենք այն ինչ իրենք չեն արել »: Նման գրառում է կատարել Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հիմնադրամի տնօրենը, մասավորապես, գրել է. « Քանի որ պատասխանատու եմ հանրության առջև.
Տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 26-ին ԿԳՄԵՍ նախարարությունում վերջապես տեղի ունեցավ Հրանտ Մաթևոսյան Կենտրոն-թանգարանի ձեզ հայտնի մեր էսքիզ նախագծի պրեզենտացիան, որքան ինձ հայտնի է` ՀՀ կառավարության պնդմամբ:
Տեղեկացնում եմ որ ներկա էին այդ նախարարության, քաղաքապետարանի, կադաստրի, պետգույքի կմիտեի, քաղշինկոմիտեի “շարքային և “մահկանացու” մասնագետ-պաշտոնյաներ, այդ իսկ պատճառով ծավալված թեթևակի քննարկումը մասնագիտական էր և էապես գրագետ: Պիտի նշեմ սակայն, որ նախկինում էլ մնացած շահագրգիռ կողմերիս իսկ այդ օրը` ներկաներիս հուզող խնդիրը` ՀՀ օրենսդրությամբ ոլորտի լիազոր և կառավարիչ ԿԳՄԵՍ նախարարության պաշտոնական տեսակետը, դիրքորոշումը, իվերջո ԲԱՑԱԿԱ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ Կենտրոն-թանգարանի վերաբերյալ, դարձյալ չպարզաբանվեց, չբացահայտվեց, չհրապարակվեց:
Ստիպված եղանք նախարարության ներկայացուցիչներին դարձյալ հիշեցնել և հորդորել, թե այն ինչ մենք արել ենք` իրենց պարտականությունն է եղել և մնում թե հեղափոխությունից առաջ, թե հետո, և մենք արել ենք այն ինչ իրենք չեն արել:
Դարձյալ հիշեցրինք, որ Կենտրոն թանգարանի շենքի կառուցման վերաբերյալ առկա է ՀՀ կառավարության երկու որոշում և շենքը կառուցվում է /ավելի ճիշտ` արդեն երկու տարի է ՉԻ ԿԱՌՈւՑՎՈւՄ/ ՀՀ բյուջեի գումարներով, և մնացյալ հարցերը, որ գիտեք:
ՑԱՎՈՔ, բացակա էին, Հայաստանում չէին նախարարը, ոլորտի գծով նրա տեղակալուհին, և, առհասարակ, որև այլ տեղակալ:
Մի խոսքով, ժողովուրդ ջան, ինչ որ բան, թեկուզ և սողեսող, կարծես թե փոփոխվում է » :
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







