Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:27

Արցախում կայացել է «Լուսաբացից առաջ» ներկայացման առաջնախաղը

Արցախում կայացել է «Լուսաբացից առաջ» ներկայացման առաջնախաղը

Դեկտեմբերի 5-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է արցախցի գրող Հերմինե Ավագյանի «Պատերազմ,աչքեր, ծաղիկներ…» գրքի հիման վրա բեմադրված «Լուսաբացից առաջ» ներկայացումը: Հերմինե Ավագյանի գիրքը նվիրված է արցախյան պատերազմում զոհված հոր՝ Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակին:

Գիրքը մի մարդու, մի ընտանիքի, մի գյուղի պատմության մասին է, որը նաև հազարավոր մարդկանց ապրած կյանքն է:

«Լուսաբացից առաջ» ներկայացումը հայ ժողովրդի լուսաբացը կերտողների մասին է. այն նվիրված է արցախյան ազատամարտի հերոսներին:

Ներկայացումը պատմում է Արցախյան հաղթանակի կերտումը՝ պայքարի կենդանի դրվագներով, հայ ժողովրդի հավաքական կամքն ու նվիրումը մարմնավորող հրամանատարի կերպարով, Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության միջոցով:

Հանդիսատեսն ականատես է լինում, թե ինչ է եղել մինչև լուսաբաց՝ հաղթանակ, ովքեր են եղել այն տղաները, որ բերել են այդ լուսաբացը: Հասարակ ընտանիքներում ծնված տղաները, որոնցից շատերն անգամ բարձրագույն կրթություն չունեին՝ գիտակցում էին հայրենիքի պաշտպանության գործում իրենց անձնվեր առաքելությունը: Անկախ նրանից, թե որտեղ են ծնվել տղաները՝ Արցախում, Մայր Հայաստանում, Սփյուռքում, նրանց մեկ նպատակ է միավորում՝ հաղթանակի գաղափարը:

Ներկայացման առաջնախաղին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ, ազատամարտիկներ:

Ներկայացումը ցուցադրվելու նաև դեկտեմբերի 6-ին և 7-ին:

Հավելենք, որ «Լուսաբացից առաջ» ներկայացմանն աջակցում են Համազգային Հայ կրթական և մշակութային միությունը, ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, «Ղարաբաղ Տեկելոմ» ընկերությունը և մի շարք այլ ընկերություններ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+