ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հանդիպել է Վաշինգտոնում գործող Աստվածաշնչի թանգարանի ներկայացուցիչներ Ջեֆրի Քլոհայի, էնդի Նեգեմանի և Մարկ Վլասիչի հետ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արայիկ Հարությունյանը։
ԿԳՄՍ նախարարն նշել է, որ 2021 թվականին Վաշինգտոնում տեղի կունենա «Հայաստանը և Աստվածաշունչը» խորագրով մշակութային մեծ ցուցադրությունը։
«Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ 2021 թվականին Վաշինգտոնում տեղի կունենա «Հայաստանը և Աստվածաշունչը» խորագրով մշակութային մեծ ցուցադրություն, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են»,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ այսօր քննարկել են հայեցակարգային հարցեր, նոր առաջարկներ արել իրենց գործընկերներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







