Այսօր ինժեներ, գրող և ASALA –ի հոգևոր հայր Գուրգեն Յանիկյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է Էրզրումում՝ 1895 թվականին, մազապուրծ է եղել Ցեղասպանությունից, սովորել է Մոսկվայի համալսարանում, հետո արտագաղթել է ԱՄՆ, որտեղ մի քանի վեպ է հրատարակել՝ «Հուդա Իսկարիոտի տրիումֆը», «Քրիստոսի ծնունդը» «Ամերիկացու ձայնը» և այլ:
Նրա անունը պատմության մեջ մտավ՝ կապված մեկ այլ դրվագի հետ. 1973 թթ. հունվարի 27-ին Յանիկյանը Սանտա Բարբարայի «Բալթիմոր» հյուրանոց է հրավիրել Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմետ Բայդուրին և փոխհյուպատոս Բահադուր Դեմիրին՝ խոստանալով արվեստի հայտնի գործ նվիրաբերել թուրքական կառավարությանը, որից հետո հանել է ատրճանակը և կրակել դիվանագետների վրա: Դատի ժամանակ Յանիկյանը հայտարարել է.«Ես երկու մարդ չեմ սպանել, ես երկու չարիք եմ ոչնչացրել: Ինձ համար նրանք մարդ չէին»:
Յանիկյանն այս քայլի համար դատապարտվել է ցմահ բանտարկության: 1981-ին Յանիկյանը տեղափոխվել է բանտային հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 1984 թվականի մարտի 27-ին։
Յանիկյանը սրանով ևս մեկ անգամ բարձրացրեց Հայոց ցեղասպանության հարցն՝ ի տես աշխարհի, բացի դրանից Սանտա Բարբարայում արձակված կրակոցները սկիզբը դրեցին հայ վրիժառության պայքարին` հայկական պահանջատիրության նոր փուլին:
Կասկադում ջազի միջազգային օրվան նվիրված համերգ տեղի կունենա
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրվա առթիվ, Կասկադում կկայանա ավանդական դարձած ջազային բացօթյա համերգային ծրագիրը, հայտնել են Երևանի...