«Ուզում ենք Ամանորի տոները նշելու նոր մշակույթ ձևավորել, ավանդական նշելու ձևերին միացնենք մշակութային ծրագրեր»,-ասել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյաանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:
Ըստ նախարարի` թանգարաններն ու թատրոններն ամանորյա տոնական օրերին շատ ակտիվ ծառայություններ են մատուցելու քաղաքացիներին:
«Հանրապետության հրապարակը և հարակից տարածքը աննախադեպ է ձևավորված: Մեծ թվով բեմադրություններ են լինելու, իսկ դեկտեմբերի 31-ին մի մեծ անակնկալ ունենք. ժամը 18-ին համերգ է նախատեսված»,-ասել է նախարարը` կոն անելով բոլորին ակտիվ մասնակցություն ունենալու:
Արայիկ Հարությունյանի կարծիքով հետաքրքիր համերգ է լինելու, որին լինելու են շատ հայտնի դեմքեր: Նրանց թվում են Սերգեյ Սմբատյանը, Դավիթ Դանիելյանը, Վահագն Հայրապետյան, Կամո Մովսիսյանը և այլոք:
Ինչպես նշել է Վահագն Հայրապետյանը իր խոսքում, համերգը լինելու է շատ մեծ փոփոխություններով և բարձր նշաձողով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







