Ամերիկյան հեղինակավոր The New York Times Magazine պարբերականում նշված է, որ հայկական «Ժենգյալով հաց» ուտեստը (կանաչիների տասնյակ տեսակներից բաղկացած լոշիկը) իդեալական նախուտեստ է։
Հրապարակման մեջ նկարագրված է լոշիկի պատրաստման գործընթացը և նշվում է, որ ճիշտ պատրաստված ավանդական լոշիկի լցոնումը պարունակում է մինչև 20 տեսակի կանաչի և վայրի (լեռնային) խոտաբույսեր:
Նշվում է, որ Լոս Անջելեսում (ԱՄՆ) բացվել է ռեստորան, որտեղ կարելի է համտեսել «Ժենգյալով հաց», ընդ որում այդ ուտեստը մենյուի մեջ միակն է:
Հրապարակմանը կցվում է նաև արցախյան ավանդական ուտեստի պատրաստման բաղադրատոմսը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







