Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Տոնի առթիվ մարդիկ միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»։
Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Տեղական ժամանակով ժամը 17: 00 – ից սկսած ընթանում է ավանդական պատարագը:
Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում հունվարի 6-ին:
Armenia Today-ի խմբագրությունը շնորհավորում է իր ընթերցողներին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կմեկնարկի «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն սկսում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը, հայտնել է ԿԳՄՍՆ-ն: Ըստ հրապարակման՝ նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը...