The National Post-ը «Լավաշ. Հաց, որ 1000 ճաշատեսակի սկիզբ դարձավ, ինչպես նաև աղցաններ, ռագու և այլ բաղադրատոմսեր Հայաստանից» գիրքը ճանաչել է որպես շաբաթվա լավագույն խոհարարական գիրք։ Այն հեղինակել են գրող Քեյթ Լիխին, լուսանկարիչ Ջոն Լին և շեֆ խոհարար Արա Զադը։
Գրքում ներկայացվում են լավաշով պատրաստվող հայկական խոհանոցի մի շարք կերակրատեսակներ։
Նշվում է, որ լավաշը պատրաստվել է Օսմանյան կայսրության գյուղերում՝ Ցեղասպանությունից առաջ, Խորհրդային Միության շրջանում՝ չնայած ռուսական հացն օգտագործելու Խորհրդային հարկադրանքին, ինչպես նաև Արևելյան Հայաստանում:
Նշենք, որ 2014-ի նոյեմբերի 26-ին որոշվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառել նաև Հայաստանի ներկայացրած «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







