Բռնոյի ֆիլհարմոնիայում հունվարի 23-ին և 24-ին առաջին անգամ կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։ Այս մասին տեղեկանում ենք Բռնոյի ֆիլհարմոնիայի կայքից: Ըստ աղբյուրի՝ համերգային ծրագիրը կոչվում է «Բախ և Մանսուրյան»։ Համերգի ընթացքում կկատարվեն Բախի թիվ 32 և թիվ 68 կոնտատները և Մանսուրյանի «Ռեքվիեմը»։
Համերգին կմասնակցեն Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Չեխական Բարոկկո երգչախումբը, սոպրանո Անյա Պետերսենը և բարիտոն Անդրյու Ռեդմոնդը։
Նշենք, որ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի պրեմիերան կայացել է 2011 թվականին:
Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունը 2017-ին ներկայացվել է «Գրեմի» երաժշտական մրցանակին։
Ստեղծագործությունը Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակակիր է՝ «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում: Մրցույթը տեղի է ունեցել 2018 թվականի հունվարի 18-20-ը՝ Լյուքսեմբուրգում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







