Օրեր առաջ ադրբեջանցի երգիչ սոպրանո Յուսիֆ Էյվազովը հրաժարվել էր փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը։ Միջադեպից հետո կասեցվել է Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը հեղինակավոր միջոցառման բացման արարողությանը։
Ռուզան Մանթաշյանի պրոդյուսեր Ռենե Մասիսը դիմել էԴրեզդենի Semper օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյին՝ վերջինիս հայտարարության առնչությամբ։
Ռենե Մասիսը նշել է, որ Ֆրեյն իր հայտարարության մեջ մի քանի հարցեր է առաջ քաշում, որոնք պարզապես «ջուր են պղտորում»։
«Ձեր հոդվածում երկու հանգամանք է ակնառու․ մի կողմից ընդգծում եք, որ Դրեզդենի օպերայի և բալետի թատրոնը համախմբում է երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից, մյուս կողմից Յուսիֆ Էյվազովը հրաժարվում է հանդես գալ Ռուզան Մանթաշյանի հետ նույն բեմում «քաղաքական դրդապատճառներով»»,- գրել է Մասիսը։
Պրոդյուսերը նշել է, որ Էյվազովի գործելակերպի պատճառով Մանթաշյանը հեռացվել է միջոցառմանը մասնակցությունից և այս պարագայում առնվազն պետք է նրանից ներողություն խնդրել։
Գերմանացի բաս Ռենե Պապը նույնպես մեկնաբանել էադրբեջանցի տենորի վարքագիծը։
«Սովորաբար ես այսպիսի երևույթները չեմ մեկնաբանում, բայց որպես ծնունդով Դրեզդենցի, երաժշտության, արվեստի և ռասիզմին դեմ պայքարող դեսպան, ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին, ատելություն չբերել իմ քաղաք, կամ որևիցէ մի այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվել, նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել», — նշել է Պապը։
Գերմանացի բասն ընդգծել է, որ մեծ պատիվ և առավելություն է հրավիրված լինել Դրեզդենում երգելն ու ունկնդրին երջանկացնելը։
«Դու պետք է երջանիկ և և հպարտ լինես նրա մի մասնիկը դառնալու համար: Դու կհիշվես որպես արտիստ, ոչ թե Ատելության կրող»,- եզրափակել է Ռենե Պապը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







