Կարպ Խաչվանքյան՝ հայ ականավոր դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ծնվել է 1923թ․ հունվարի 23-ին Վրաստանի Ախալցխա շրջանում։ 1928թ․ ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Թիֆլիս։ 1941-1944թթ․ սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում, 1944-1948թթ․ աշխատել Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում, իսկ 1984-1988թ․ Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։
Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է, բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ։
Նրա կերտած դերերից են՝ Բոնի՝ «Սիլվա», Նիկո՝ «Ատամնաբույժն արևելյան», Գուրգեն՝ «Աղբյուրի մոտ», Թոդորոս՝ «Պահանջվում է ստախոս», Կնյազ՝ «Տաքսի, տաքսի», Բապս՝ «Չառլեի մորաքույրը» և այլն։ Խաչվանքյանը հայտնի է նաև ֆիլմերում կերտած իր դերերով։
Հայազգի նշանավոր դերասանը մահացել է Երևանում 1998թ․ նոյեմբերի 23-ին՝ 75 տարեկան հասակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







